Թորոսյան. Դեպքերի աճին զուգընթաց ավելանում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը

Թորոսյան. Դեպքերի աճին զուգընթաց ավելանում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Panorama.amԵրեկվա դրությամբ ծանր վիճակում է գտնվում 135 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 63 քաղաքացի, թոքերի արհեստական օդափոխության սարքերին է միացված 15 քաղաքի։ Ասուլիսում կորոնավիրուսի հետ կապված վերջին թվերը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դեպքերի թվերի աճին զուգընթաց, որոնց մեծ մասը շարունակում են մնալ ասիմպտոմ, թեթև, աճում են ծանր, ծայրահեղ ծանր և թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Սա այն հանգամանքն է, որից մենք միշտ փորձել ենք խուսափել կամ ։ Պետք է ամեն ինչ անել, որ որևէ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի զրկված չլինի բուժման հնարավորությունից վերակենդանացման բաժանմունքներում։ Դեռևս ճնշմանը կարողանում ենք դիմանալ, բայց հավելյալ ջանքեր պետք է գործադրել, որ ճնշումը չավելանա։ Իսկ ջանքերի հիմնական մասը կանոնները պահպանելն է»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ համաճարակային տեսանկյունից ռեկորդային ու լավ ցուցանիշ է երեկ արձանագրվել՝ մեկ օրում կատարվել է 1751 թեստավորում. «Մենք մոտ մեկ ամիս առաջ, երբ որ մեր առաջ պլան էինք դրել ավելացնել թեստավորման թիվը, նշաձողն օրական 1000 հետազոտությունն էր։ Մենք արդեն հասել ենք 1750-ի։ Ընդանուր կատարվել է 46 հազար հետազոտություն։

«Մեկ օրվա ընթացքում ակտիվ քաղաքացիների թիվն աճել է 170-ով։ Օրինակ, ի տարբերություն երեկվա, երբ ունեինք նվազում 30-ով, քանի որ ավելի շատ քաղաքացիներ էին դուրս գրվել, քան հայտնաբերվել»,- ասաց Ա. Թորոսյանը։

Նա հիշեցրեց, որ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած, գրանցվել է երեք մահվան դեպք։ Գրանցված է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում