AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Վանո Սիրադեղյանի որդին՝ հոր՝ Հայաստան չվերադառնալու պատճառների մասին

 

«Հրապարակ» թերթը գրում է. «2019-ի փետրվարին գրել էինք, որ լուրջ աշխատանքներ են տարվում, որպեսզի մինչև ապրիլ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան։ Տեղեկացրել էինք, որ կա փաստաբանների խումբ, որն աշխատում է, ուսումնասիրում են մեղադրական եզրակացությունը, փորձում հասկանալ, թե քրեական գործն ինչպես ավարտեն, որ 2000 թվականից փախուստի մեջ գտնվող Սիրադեղյանը կարողանա վերադառնալ հայրենիք։

Սակայն արդեն 1 տարուց ավելի է անցել՝ Սիրադեղյանը Հայաստանում չէ, խոսակցություններն էլ նրա վերադարձի մասին լռել են։ Մեր աղբյուրները հայտնել էին, որ վերադարձի հիմքը վաղեմության ժամկետը լրանալն է։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչ ընթացքում է գործը։

Ինչպես նշեց Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Տոնոյանը, «ընթացքի մեջ է»։ Նա չցանկացավ այլ մանրամասներ հայտնել, ընդհուպ մինչև այն, թե փաստաբաններից ովքեր են զբաղվում Սիրադեղյանի գործով։ Նույնն ասաց Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, ով արդեն հասուն մարդ է։ Հարցին, թե ինչն է պատճառը, որ Վանո Սիրադեղյանը, որ խոստացել էր վերադառնալու պարագայում շատ բան հայտնել իրեն առաջադրված մեղադրանքների մասով, նոր Հայաստան չի վերադառնում, ասաց․ «Պատճառներն ակնհայտ են, բայց չմեկնաբանեմ»։

Իսկ կարո՞ղ է Սիրադեղյանը՝ ինքը, չի ուզում վերադառնալ, և պատճառն իրավական խոչընդոտները չեն։ Խաչատուր Սիրադեղյանն ասաց՝ կարող է։ Ռուզան Տոնոյանն էլ ի պատասխան ասաց, թե Սիրադեղյանի փոխարեն ինքն ինչպե՞ս կարող է պատասխանել։ Այս ընթացքում տարբեր իրավաբաններ տարբեր կարծիքներ են հայտնել, թե Վանո Սիրադեղյանի նկատմամբ կարո՞ղ է արդյոք կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է:

Եթե քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը քննությունից թաքնվելու պահից կասեցվում է, ապա սահմանված է ժամկետ, որն անցնելուց հետո անձն ազատվում է պատասխանատվությունից անգամ թաքնվելու ու հետախուզման մեջ գտնվելու պարագայում։ Եթե նախկին քրեական օրենսգրքով այդ ժամկետը 15 տարի էր, ապա գործող օրենսգիրքը սահմանում է 20 տարի։

Փաստաբան Հովիկ Արսենյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սիրադեղյանի նկատմամբ չի կարող կիրառվել վաղեմության ժամկետ՝ հիմնավորելով, թե ինչու․ «Քանի որ հոդվածը ցմահ էլ է նախատեսվում (խոսքը 104-րդ հոդվածի 2-րդ մասի մասին է), նման պայմաններում վաղեմության ժամկետի հարցը միայն դատական նիստով դատարանն է որոշում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan