«Հրապարակ»․ ԿԳՄՍ փոխնախարարը տղայական «ռազբորկայի» է կանչել ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանին

«Հրապարակ»․ ԿԳՄՍ փոխնախարարը տղայական «ռազբորկայի» է կանչել ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանին

«Օրերս ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը տղայական «ռազբորկայի» է կանչել Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանին, որը համարձակվել էր ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիանա Գալոյանի հասցեին «թթու» խոսք ասել։

Հանդիպումը տեղի է ունեցել Գոգյանի տան մոտ, Թամրազյանն «ատչյոտ» է պահանջել Գոգյանից։

Հիշեցնենք, որ վերջինս ասել էր, որ Գալոյանի դոկտորական ատենախոսությունում առկա են արտագրություններ, բայց Թամրազյանի հովանավորչության շնորհիվ նա զբաղեցնում է այդ պաշտոնը։

«Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև»,- նշել էր Գոգյանը։ Բարեբախտաբար, «ռազբորկան» ձեռնամարտի չի հասել, թեպետ Թամրազյանը, նախարարության աղբյուրի վկայությամբ, ապտակելու փորձ ունի և անգամ փորձարկել է փոխնախարարներից մեկի նկատմամբ։

Ի դեպ, երեկ Գոգյանին ընդունել է նաև Փաշինյանը, որպեսզի լսի նրա պարզաբանումները հրաժարականի առթիվ։ Սմբատ Գոգյանին հարցրինք՝ եղե՞լ է նման հանդիպում իր տան մերձակայքում։ «Ես դա հանդիպում չեմ անվանում, հանդիպումն ինձ համար կոնստրուկտիվ և գործնական է լինում»։ Ուրեմն տղայական զրո՞ւյց է եղել։ «Չեմ մեկնաբանում»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում