Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից ժամանած բեռնատարի վարորդի մոտ

Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից ժամանած բեռնատարի վարորդի մոտ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Tert.amՎրաստանի Իմերեթի մարզի Զեստափոն քաղաքում 29-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուսի է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Эхо Кавказа» ռադիոալիքի կայքը, տղամարդը բեռնատարի վարորդ է, որը Վրաստան է ժամանել Հայաստանից և գտնվել է ինքնամեկուսացման մեջ:

Միևնույն ժամանակ Новости-Грузия պարբերականը, հղում անելով Իմերեթի մարզի նահանգապետ Զվիադ Շալամբերիձեին, հայտնում է, որ երիտասարդը վիրուսի հատատումից հետո նախորդ գիշեր Զեստափոնի հիվանդանոցից տեղափոխվել է Քութայիսի հիվանդանոց: Նշվում է, որ բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում:

Ինչպես փոխանցում է World News-ը, Շալամբերիձեի խոսքով՝ վարորդի հետ շփում ունեցած բոլոր անձանց ինքնությունն արդեն պարզվել է: Նա շփում է ունեցել իր ընտանիքի հետ, մի քանի մարդ ևս հաղորդակցվել են նրա հետ, երբ նա ժամանել է Զեստափոն: Այդ բոլոր մարդիկ գտնվում են ինքնամեկուսացման մեջ:

«Մոնիթորինգ է իրականացվում բոլոր վարորդների համար, որոնք մուտք են գործում երկիր և դուրս են գալիս, նրանք բոլորը գտնվում են հաշվառման մեջ, և մենք վերահսկում ենք նրանց ինքնամեկուսացման պայմանները: Այդ մարդը ևս գտնվել է ինքնամեկուսացման վիճակում, երբ ինքնազգացողությունը վատացել է, որից հետո վերջինս դիմել է բուժկենտրոն, որտեղ էլ նրա մոտ «Քովիդ-19» է հայտնաբերվել»,- ասել է Շալամբերիձեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում