Առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը․ Սիրիայում ՀՀ դեսպանություն

Առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը․ Սիրիայում ՀՀ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Times.am: Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը։

«Հայաստան ճամփորդել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։

Գրանցված քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն թռիչքի օրվա և ժամի մասին։ Գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել` +963 954 666 699»,– ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում