Ռուսաստանցիների մեծ մասը դեմ են կորոնավիրուսի դեմ պատվաստմանը

Ռուսաստանցիների մեծ մասը դեմ են կորոնավիրուսի դեմ պատվաստմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Analitik.amՌուսաստանցիների մեծ մասը ցանկություն են հայտնել պատվաստվել կորոնավիրուսի դեմ, սակայն կարծում են, որ դա պետք է տեղի ունենա ըստ ցանկության: Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման, քաղաքացիների մեկ երրորդը դեմ է պատվաստումներին:

Հարցվածների 59 տոկոսը պատրաստ են պատվաստման, եթե ապացուցվի դեղամիջոցի արդյունավետությունը: Միևնույն ժամանակ, հարցվածների կեսը հայտնել են, որ հաստատ կպատվաստվեն: Եվս 35 տոկոսը, 25-34 և 35-44 տարեկան, համապատասխանաբար 47 և 49 տոկոս, հրաժարվել են պատվաստումից:

Կամավոր պատվաստումների համար քվեարկել է ուսումնասիրության մասնակիցների 70 տոկոսը: Հարցվածների յուրաքանչյուր 5-րդն ասել է, որ այն պետք է պարտադիր լինի: Հարցվածների 6 տոկոսը նշել են, որ Ռուսաստանում պատվաստումներն ընդհանրապես անհրաժեշտ չեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում