Աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 միլիոն դեպք

Աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 միլիոն դեպք

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Panorama.amԱշխարհում 5 միլիոն 630 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով «Worldometer» կայքի տվյալներին:

Միևնույն ժամանակ, COVID-19-ի հետևանքով մահացել է 325, 156 մարդ:

Վերականգնվել է 1, 970, 979 հիվանդ, ինչը կազմում է կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թվի 40%-ը:

Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով հիվանդ է 2, 704, 495 մարդ:

Հիվանդության ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 1.570.583 դեպք: Մահացել է ավելի քան 93.533 մարդ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում