Չի եղել որևէ խախտում, բոլորը եղել են դիմակով, ձեռնոցներով, չի եղել կուտակում. Լիլիթ Թումանյան

Չի եղել որևէ խախտում, բոլորը եղել են դիմակով, ձեռնոցներով, չի եղել կուտակում. Լիլիթ Թումանյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Tert.am: «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանի խոսքով՝ չնայած ոստիկանությունն ասում է, որ պարետի որոշումը խախտելու համար են «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիալյանին աջակիցները բերման ենթարկվել, սակայն ինքը ականատես է եղել՝ բոլորը պահպանել են սոցիալական հեռավորությունը, չի եղել որևէ խախտում։ Նրա խոսքով՝ մոտ 20 հոգի են բերման ենթարկվել։

«Չի եղել որևէ խախտում, բոլորը եղել են դիմակով, ձեռնոցներով, չի եղել կուտակում։ Ավելին՝ ոստիկաններն էին, որ շատ էին քանակով»,- ասաց նա։

Նա նշեց, որ այստեղ որևէ ակցիա չկա, քանի որ չկան կարգախոսներ, կոչեր, պարզապես աջակցություն է։ «Նորից գալիս, բախվում, ենք այն իրականությանը, որ սոցիալական հեռավորության պահպանումը և առհասարակ արտակարգ ռեժիմի պահպանումն արվում է բացառապես որպես քաղաքական մահակ՝ քաղաքական հետապնդումների ենթարկելու համար,– ասաց նա՝ նշելով, որ հայեցողական մոտեցում է ցուցաբերվում,- եթե երեկոյան, կամ հիմա զբոսնեք Կասկադում, կտեսնեք ավելի շատ մարդ՝ ավելի փոքր տարածության վրա։ Չգիտես ինչու՞ դա տարածվում է այն մարդկանց վրա, ովքեր պահպանել են սոցիալական տարածությունը»։

Նշենք, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ տեղի է ունենում «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի մամուլի ասուլիսը։

Նշենք, որ «Ադեկվադը» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին միաբանությանը դեռևս անհայտ գործի շրջանակում բացատրություն տալու։

Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ միաբանությունը ողջունում է Քրեական ոստիկանության ջանքերն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակում և հույս է արտահայտում, որ քննվող գործը չի համալրի քաղաքական հետապնդումների նպատակով հարուցված քրեական գործերի ցանկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում