«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը՝ նույն վայրում

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը՝ նույն վայրում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն Արցախից հրավեր են ուղարկել ՀՀ ԱԺ-ից՝ մասնակցելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, նախագահի երեք տեղակալներին, ինչպես նաև խորհրդարանում գործող հանձնաժողովի նախագահներին: Ըստ մեր տեղեկությունների, որոշում կա, որ Արցախ կմեկնեն նաև ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները:

Այս օրերին իշխանությունների ներսում թեժ քննարկում է իրականացվում այն մասով, թե կոնկրետ քանի անձ պետք է մեկնի Արցախ՝ երդմնակալության արարաղությանը մասնակցելու համար, քանի որ վիրուսի տարածումից խուսափելու համար՝ ամեն ինչ արվում է սակավաթիվ մարդկանց Արցախ «ուղարկելու» ուղղությամբ:

Ըստ մեր տեղեկությունների, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Արցախ է մեկնելու միայն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը՝ Նաիրա Զոհրաբյանը Արցախ չի մեկնելու աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով: Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արցախում այդ օրը կլինի խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ թե պատգամավորներից ով կմեկնի նրա հետ, դեռևս քննարկվում է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում