«Հրապարակ». Հարկատուների հաշվին նոր «շքեղություն»

«Հրապարակ». Հարկատուների հաշվին նոր «շքեղություն»

«ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որ ԱԺ հանձնաժողովների նախագահները խորհրդականներ ունենան։ Այժմ հանձնաժողովներն ունեն 1 համակարգող փորձագետ, 2 փորձագետ (մասնագետ) և 1 գործավար (օգնական): Օգնականն աշխատանքի է ընդունվում հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները քաղծառայողներ են:

Հետաքրքիր է հիմնավորումը․ «Խորհրդականի պաշտոնը․․․ ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը»: Այսինքն, թիվ 1 քաղաքական մարմնի ներկայացուցիչները դժվարանում են որոշումներ կայացնել և հարկատուներիս հաշվին խորհրդատուներ են ուզում ունենալ։

Խորհրդականի աշխատավարձը սահմանվում է 6 գործակցով, ինչը նշանակում է, որ նա կստանա 250 հազար մաքուր աշխատավարձ՝ գումարած պարգևատրում»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում