Կրասնոյարսկում տեսախցիկը ֆիքսել է երկնաքարի ընկնելու պահը (տեսանյութ)

Կրասնոյարսկում տեսախցիկը ֆիքսել է երկնաքարի ընկնելու պահը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Tert.amՌուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքում լույս մայիսի 19-ին տեսախցիկներն ընկնող երկնաքար են ֆիքսել․ համապատասխան կադրերը հրապարակվել են սոցիալական ցանցերում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է վառ լուսարձակող և շարժվող օբյեկտն անցնում երկնքով և, Երկրին մոտենալով, հանգում։

Համացանցի օգտատերերը նշում են, որ երկնաքարը նկատել են ոչ միայն Կանսկ քաղաքում, այլ նաև Կուրագինո, Մինուսինսկ և Կարատուզսկոե շրջաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում