AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Աբրահամյանն՝ իր հետագա գործունեության մասին

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, FacebookՀարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ մայիսի 21-ին նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված, ազատման դիմում եմ գրել՝ նախագահի խորհրդականի պաշտոնից:

Ընդհատումներով՝ շուրջ 6 տարի է՝ Արցախում եմ: Հայաստանում, որ կառույցում էլ աշխատել եմ, աշխատանքիս մեծ մասը կապված է եղել Արցախի, դրա անվտանգության հետ: Դրանով պայմանավորված՝ նաև անհիշելի թվով գործուղումներ, բառիս բուն իմաստով կյանք՝ առաջնագծում:

Կյանքս՝ բոլոր առումներով, կապված է Արցախի հետ՝ առաջին հերթին այստեղ ապրող մարդկանցով, այն հողով, որն ինձ անդադար հպարտություն է փոխանցում և անընդհատ հիշեցնում իմ պատասխանատվության մասին՝ անմնացորդ, ցանկացած կարգավիճակով, մշտապես Արցախին ծառայելու պատրաստակամությամբ:

Պայքարը հանուն Արցախի բոլորիս արժանապատվության հարցն է: Պայքար ասվածը շատ բազմաշերտ է, յուրաքանչյուրս մեր պատասխանատվության չափաբաժինը պետք է գտնենք ու անմնացորդ նվիրվենք, այլ տարբերակ չունենք:

Շնորհակալ եմ նախագահ Բակո Սահակյանին, ով հետապրիլյան մարտական գործողությունների ծանր ժամանակահատվածում ինձ հնարավորություն տվեց խորությամբ «ներթափանցելու» Արցախի անվտանգային միջավայր, լավագույն պայմանները ստեղծեց զինված ուժերի զարկերակին տիրապետելու և դրանով իսկ մեր պետությանը օգտակար լինելու համար:

Շնորհակալ եմ իմ լավագույն ընկերներից՝ Արցախի հերոս Արշավիր Ղարամյանին, ում հետ դեռ իր՝ գլխավոր դատախազ եղած ժամանակահատվածում ենք ծանոթացել և աշխատել, և ով առանցքային դերակատարություն ունի իմ ռազմական կրթության, Արցախն ու Արցախի անվտանգության համակարգը դետալ առ դետալ ճանաչելու և Արցախում «հետք» թողելու համար:

Շնորհակալ եմ ՊԲ հրամանատարներ Լևոն Մնացականյանին, Կարեն Աբրահամյանին, Ջալալ Հարությունյանին, որոնց հետ չափազանց արդյունավետ համագործակցություն ենք ունեցել: ՊԲ ներկայիս հրամանատարին փոխանցել եմ մշտական պատրաստակամությունս՝ ցանկացած պարագայում շարունակելու համատեղ աշխատանքը՝ հանուն մեր զինված ուժերի:

Լևոն Մնացականյանն էլ իմ ճանաչած լավագույն զինվորականներից է, ով դեռ շատ անելիք ունի հայկական զինուժում, և ես համոզված եմ, որ նրան բանակի համազգեստով դեռ կտեսնենք՝ շատ ավելի բարձր դիրքում, որովհետև դա բխում է մեր բոլորի շահերից:

Շնորհակալ եմ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանին, Արցախի ԱԱԾ-ում պատիվ եմ ունեցել մեծ թվով հայրենասեր սպաների ճանաչել: Բանակի մարտունակության բարձրացման գործում մեծ ավանդ ունեն նաև ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները, որոնք իրենց ծառայությամբ, իրենց նվիրվածությամբ մեծ աշխատանք են տանում:

Շնորհակալ եմ Արցախի պետական և Մաշտոցի անվան համալսարանների իմ գործընկերներին և ուսանողներին, որոնցում դասավանդելու ու լավ մարդկանց հետ հանդիպելու հնարավորություն ունեցա:

Պետական կառավարման համակարգում շատ մարդկանց հետ եմ աշխատել, գրեթե բոլոր օղակների, շնորհակալ եմ հատկապես նախագահի աշխատակազմին ու նրա ղեկավար Մարատ Մուսայելյանին, բոլոր այն պաշտոնյաներին, ում հետ թեկուզ մեկ անգամ աշխատանքի բերումով առնչվել եմ:

Շնորհակալ եմ ԶԼՄ-ների մեր գործընկերներին, որոնց հետ մշտապես արդյունավետ աշխատել ենք և մշտապես զգացել եմ նրանց լայն աջակցությունը:

Սա, իհարկե, հրաժեշտի տեքստ չէր, որովհետև Բակո Սահակյանի հետ իմ շփումները, աշխատանքները զուտ պաշտոնական հարաբերություններով չեն սահմանափակվում: Նախագահ Սահակյանը դեռ շատ անելիք ունի Արցախում, և ես մշտապես աջակցելու եմ նրան:

Միաժամանակ շարունակելու եմ փորձագիտական աշխատանքներս հատկապես անվտանգության ոլորտում: Առաջնագիծը մետր-մետր ճանաչում եմ, ՊԲ-ի հատվածում չկա մարտական դիրք, որտեղ առնվազն 3-4 անգամ չեմ եղել: Մի խոսքով կլինեմ այնտեղ, որտեղ անհրաժեշտ լինի, որտեղ կարող եմ օգտակար լինեմ մեր երկրին:

Շնորհակալ եմ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լրահոս
Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan