Ռոբերտ Քոչարյանը բուժում է ստանում. Դատական նիստը հետաձգվեց
19/05/2020 13:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Analitik.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց: Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց՝ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել, որ երկրորդ նախագահը գտնվում է ստացիոներ բուժման մեջ և չի կարող ներկայանալ դատական նիստին:
Հաշվի առնելով այն, որ ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել՝ դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 13:00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում