Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության աճը կանգնել է. Միշուստին
18/05/2020 14:29
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Analitik.am: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու աճը կանգնել է, զարգացման դինամիկան դրական է: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Միշուստինը նշել է, որ իրավիճակը շարունակում է ոչ սովորական մնալ, սակայն հիվանդացության աճը հաջողվել է կանգնեցնել:
ՌԴ վարչապետի խոսքերով, ավելի ու ավելի շատ պացիենտներ են ապաքինվում ու դուրս գրվում: Նա նշել է, որ իրավիճակի բարելավման հարցում կարևոր նշանակություն է ունեցել ինքնամեկուսացումը՝ կոչ անելով ժամանակ շահել, որպեսզի թույլ չտրվի նոր բռնկում, ինչպես մի շարք երկրներում է եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում