AM | RU
USD
EUR
RUB

Մինչև համավարակն էլ ակնհայտ էր, որ իշխանության համար հանրաքվեի դրական արդյունք ապահովելը խնդիր է. Իշխան Սաղաթելյան

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Tert.amՎարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ հարցը խորհրդարանում մասնակի կամ ամբողջական լուծելու համար Վենետիկի հանձնաժողով դիմելու հայտարարության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

- Պարո՛ն Սաղաթելյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսին հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողով են դիմել, և քննարկվում է ՍԴ հարցը որևէ բանաձևով՝ մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը: Ի՞նչ է իրենից ենթադրում մասնակի կամ ամբողջական լուծել ՍԴ հարցը խորհրդարանում:

- Սա ենթադրում է, որ իշխանությունը չի հրաժարվել Սահմանադրական դատարանը նվաճելու իր մտադրությունից և փնտրում է ելքեր՝ իր նպատակին հասնելու համար: Ինչպես բազմիցս ենք համոզվել, այդ նպատակին հասնելու համար իշխանությունը պատրաստ է դիմել նոր ապօրինությունների:

- Կարծիք կա՝ վարչապետը հանրաքվե չի ցանկանում անցկացնել, քանի որ չի կարող անհրաժեշտ թվով կողմ ձայն հավաքել հանրաքվեին և այդ պատճառով է գնացել արտակարգ դրության երկրացմանը: Հավանական համարո՞ւմ եք այս տարբերակը:

- Ակնհայտ էր, որ մինչև համավարակն էլ հանրաքվեի՝ իրենց համար դրական արդյուքն ապահովելը արդեն իսկ խնդիր էր: Իսկ հիմա, երբ ևս մեկ անգամ փաստվեց, որ իշխանությունները հատկապես հակաճգնաժամային իրավիճակում կառավարման ընդունակ չեն, և գնալով հասունանում են հասարակական դժգոհությունները, այս իրավիճակում իշխանությունը, բնականաբար, խուսափելու է հանրաքվեից և փորձելու է գտնել այլ միջոցներ: Իշխանության հիմնական նպատակն է ունենալ սեփական խամաճիկ Սահմանադրական դատարան, և ամեն ինչ անում են՝ այդ նպատակին հասնելու համար:

- Իշխող ուժը հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշումը չէր ուղարկել Վենտիկի հանձնաժողով, հիմա ինչը փոխվե՞ց ըստ Ձեզ, արդյո՞ք այն, որ պատասխանատվությունը հանրաքվեով ընկնում էր ժողովրդի վրա, իսկ հիմա մեկ այլ մարմին է պետք՝ իրենց ապահովագրելու համար:

Քանի որ իշխանությունների գործողությունների մեջ տրամաբանություն գտնելը շատ դժվար է, ես հիմա չեմ փորձում այդ տրամաբանությունը գտնել: Այո, սկզբում խորհրդարանի միջոցով էին ցանկանում հարցը լուծել, հետո որոշեցին հանրաքվե անել, հետո ասում էին՝ սահմանադրական փոփոխությունները տեղի են ունենալու 3-4 տարի հետո, հիմա ասում են՝ մյուս տարի տեղի կունենան: Այսինքն՝ ակնհայտ է, որ հերթական անգամ չեն կողմնորոշվում, որովհետև իրական դատական համակարգի և սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու խնդիր իրենց առջև դրված չէ. իրենք ունեն մեկ հիմնական նպատակ՝ ուժեղացնել իրենց իշխանությունը, և բոլոր գործողությունները տեղավորվում են այս հիմնական նպատակից ելնելով: Հետևաբար, անընդհատ ու նաև հաշվի առնելով իրենց մտավոր, մանսագիտական և այլ կարողությունները, նաև իրավիճակից հախուռն բխող գործողությունները, հաճախ չեն կողմնորոշվում իրենց գործողությունների մեջ, դրա համար շատ դժվար է տրամաբանություն գտնել և մեկնաբանել իրենց քայլերի հերթականությունը:

Բացի այդ, ես չեմ կարծում որ Վենետիկի հանձնաժողովը կմիանա իշխանությունների ապօրինությունների պատասխանատվությանը, և ես չեմ կարծում, որ իրենք կարող են այս ապօրինությունը, որ ցանկանում են թույլ տալ, ինչ-որ մեկի վրա գցել, որովհետև այս բոլոր գործողությունների պատասխանատուն իրենք են:

- Վարչապետը հայտարարել է, որ քննարկվում է նաև Սահմանադրական դատարանի ինստիտուտը վերացնելու և Գերագույն դատարան ունենալու հարցը: Դրա համար, սակայն, անհրաժեշտ են են մի շարք գործողություններ՝ սկսած նախաքննական, հետաքննական մարմիններից մինչև դատական բոլոր տեղերում պետք է փոփոխություն արվի, սակայն այս ամենը չկա և միանգամից խոսվում է Գերագույն դատարան ստեղծելու հարցը, սա ի՞նչ վտանգներ կարող է ունենալ:

- Ես հենց սա էի ասում՝ տեսնելով իշխանության վերջին երկու տարվա գործողությունները, կարող ենք փաստել, որ իրենք համակարգային, արմատական և որևէ լուրջ բարեփոխում իրականացնելու պատրաստ չեն, տարրական հարցեր չկարողնաալով լուծել՝ գնալ նման գլոբալ փոփոխության, դրան ես չեմ հավատում և չհավատալու ամբողջ հիմքերն ունեմ: Իրենք պետք է այստեղ անկեղծ լինեն և ասեն, որ իրենց պետք է ընդամենը մեկ բան՝ սեփական խամաճիկ, իրենց որոշումներն անվերապահորեն կատարող ՍԴ, և դրան հասնելու համար ինչ անուն ասես՝ կհորինեն, ինչ նպատակ ասես՝ կդնեն դրա տակ, իրենց ուզածին հասնելու համար: Իրենց խորքային նպատակը իսկական իրավական արդյունավետ դատական համակարգ ունենալը չէ, իրական նպատակը սեփական դատական համակարգ ունենալն է, և դրա անունը կդնեն Գերագույն դատարան կամ մեկ այլ բան, սա արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ մենք չպետք է թույլ տանք, որ իշխանությունը ապօրինի, հակասահմանադրական քայլերի միջոցով ամբողջ դատական, իրավական համակարգը ձևախեղի, աղավաղի՝ հանուն իր իշխանության ամրապնդման: Իսկ թե ինչպես պետք է թույլ չտալ, դրա համար կան գործիքակազմեր, կան ընդդիմադիր քաղաքական ուժեր, անհատներ, գործիչներ և վերջապես ամենակարևորը՝ ժողովուրդ, որն արդեն շատ պարզ գնահատում է իրավիճակը և հասկանում է իշխանության գործողությունների իրական նպատակը:

Լրահոս
Լավ կլիներ՝ 20-30 օր խիստ կարանտին սահմանվեր. բժիշկ-թերապևտ Լևոն Շահինյան 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում լինել «առաջատարը» Հայաստանին ավիացիոն «սեւ ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները. Աշոտյան Վրաստանում COVID-19 վարակի դեպքերի թիվը հասել է 796-ի Վաշինգտոնում ցուցարարներին ցրելու համար օգտագործել են ռազմական ուղղաթիռներ Այսօր առնվազն պետք է տեսնեինք Տաթևիկ Ռևազյանի հեռացումը կամ հրաժարականը. Գևորգ Գորգիսյան Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ. Վարչապետ (Տեսանյութ) Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր Կալանք է դրվել այն ընկերությունների բաժնեմասի վրա, որոնց սեփականատերերին Միքայել Մինասյանը չի էլ ճանաչում. Միհրան Պողոսյան ԱԺ-ն լրացուցիչ նիստ է գումարել՝ քննարկելու քառօրյայի օրակարգում ընդգրկված հարցերը. ուղիղ Ահա և վերջ. Հայաստանում գրանցված որևէ ավիաընկերություն, որևէ թռչող սարք չի կարող մտնել ԵՄ տարածք Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան Հայկական ավիաընկերություններին արգելվել է չվերթներ իրականացնել ԵՄ տարածքում Որքանով է շահավետ ներդրում կատարել պարտատոմսերում․ զրույց Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանի հետ Համավարակի այս օրերին ոչ մի կանոն չի պահվում, պետք է խստացնել սահմանափակումները. Իշխան Սաղաթելյան Ռուսական շուկայից ներքին գնով գնված զենքը գնացել է Լիբիա, և դա՝ վարչապետի անմիջական հրամանով. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) Թուրքիան Ռուսաստանից շուրջ 1 միլիարդ դոլարի զենք է պատվիրել Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը, սակայն ասել են տեղ չկա «Մեյմանդարի» շուկայում կողմերն ընդհանուր հայտարարի եկան Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը և իրավիճակը գնալով աղետալի է դառնում. Արշավիր Ղարամյան Տեսչական մարմիններն ուժեղացնում են վերահսկողությունը Հունիսի 5-ին տեսանելի կլինի լուսնի կիսաստվերային խավարումը Կոչ եմ անում փակել երկիրը և ձեռնարկել իրական միջոցներ աղետը կասեցնելու նպատակով. Արման Սաղաթելյան Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3117 նոր դեպք Այս տարի ևս Սևանա լիճը կկանաչի. «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են Ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան. գյուղացիներն ընդդիմանում են. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել. ընդհանուր թիվը հասավ 46-ի Պարետը որ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում. Ռուբեն Մխիթարյան ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու և մահվան ռեկորդային թվեր են արձանագրվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել են կորոնավիրուսից մահացած անձանց անունները «Փաստ»․ Ինչո՞ւ է վարակի տարածումը կանխելը դարձել անհնարին «Ժողովուրդ»․ Ապօրինի բռնագանձման թեմայով ուսումնասիրությունները կարող են սկսել հենց Արթուր Դավթյանից «Հրապարակ»․ Արցախի նախագահի երդմնակալությանը մոտ 600 մարդ է շփվել ՀՀ վարչապետի հետ «Իրատես». Արցախում Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները ՌԴ-ում շատ վատ են ընկալվել «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել և ղեկավարումը հանձնել իրեն «Փաստ»․ Իշխանությունը ցանկանում է չեղարկել հանրաքվեն և ՍԴ հարցը լուծել ԱԺ-ում «Փաստ»․ Նախ սահմանափակեցին ԶԼՄ-ների աշխատանքը, որ հանկարծ խուճապ չտարածվի, հետո տարածեցին ՄՀՀ-ի լուսանկարները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 2 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ «ռեկորդակիր» Հունիսի 2-ին հայկական արտադրության առաջին թեստերը կհանձնվեն բժիշկներին․ Ավինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan