Իսրայելում Չինաստանի դեսպանին իր տանը մահացած են գտել
17/05/2020 15:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Իսրայելում Չինաստանի դեսպան Դու Վեյին Հերցլիահում գտնվող իր տանը մահացած են գտել: Այս մասին տեղեկացնում է ynetnews.com կայքը:
«Դեսպանը մահացած է գտնվել իր անկողնում»,- հստակեցնում է աղբյուրը:
Նշվում է, որ Դու Վեյը Իսրայելում ապրում էր կնոջ և որդու հետ, նրանք երկուսն էլ դեպքի պահին Իսրայելում չեն եղել:
Մահվան պատճառները դեռևս անհայտ են, հետաքննությունը շարունակվում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում