Իսրայելում Չինաստանի դեսպանին իր տանը մահացած են գտել

Իսրայելում Չինաստանի դեսպանին իր տանը մահացած են գտել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.amԻսրայելում Չինաստանի դեսպան Դու Վեյին Հերցլիահում գտնվող իր տանը մահացած են գտել: Այս մասին տեղեկացնում է ynetnews.com կայքը:

«Դեսպանը մահացած է գտնվել իր անկողնում»,- հստակեցնում է աղբյուրը:

Նշվում է, որ Դու Վեյը Իսրայելում ապրում էր կնոջ և որդու հետ, նրանք երկուսն էլ դեպքի պահին Իսրայելում չեն եղել:

Մահվան պատճառները դեռևս անհայտ են, հետաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում