AM | RU
USD
EUR
RUB

Ինչո՞ւ են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները Լանզարոտեի և Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգը տանում. Արա Զոհրաբյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Tert.amՍեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Լանզարոտեյ կոնվենցիա) մտահոգիչ հատվածը վերաբերում է երեխայի կրթությանը, որովհետև կոնվենցիան պետություններին պարտադրում է երեխաների տարրական և միջնակարգ կրթության ընթացքում նաև սեռական շահագործումից, սեռական բնույթի բռնություններից պաշտպանվելու հետ կապված տեղեկություններ հաղորդել երեխաներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով՝ կոնվենցիայի վտանգներին:

«Հիմա կոնվենցիան ընդունվել է և պատկերացրեք՝ մեր կրթական ծրագրերում պետք է որոշակի փոփոխություններ կատարվեն, որ երեխաները սովորեն պաշտպանված լինել: Պետությունն ի՞նչ թեմաներ, տեղեկություններ պետք է ներառի: Իմ և մյուս քաղաքացիների մտահոգությունն այն է, որ ի վերջո մեզ մոտ կրթական այդ ծրագրերը պետք է համապատասխանեցվեն եվրոպական ստանդարտներին: Չմոռանանք, որ մեզ մոտ եվրոպական ստանդարտը բարձր որակի ցուցանիշ է, եթե ասում ենք եվրոպական չափանիշ է, պետք է ունենա վստահութուն: Հիմա հարց է ծագում՝ արդյո՞ք Եվրոպայի կրթական ստանդարտը մեր երկրի համար ընդունելի է: Այստեղ շատ պարզ համեմատություն բերեմ՝ շնաձուկը օվկիանոսում իրեն շատ լավ է զգում, բայց մեզ մոտ՝ Սևանա լճում չի կարող ապրել: Այսինքն՝ մենք չենք կարող ազգային առանձնահատկությունները մոռանալ»,- ընդգծեց Զոհրաբյանը:

Նա մի քանի տվյալ հայտնեց եվրոպական կրթական չափանիշների մասին և նշեց, որ դրանք ներառվելու են ՀՀ կրթական ծրագրերում և այդ տվյալներից թող դատեն համաքաղաքացիները, թե ինչ է սպասվում. «Այդ ստանդարտի համաձայն՝ պետք է կրթել 0-ից մինչև 18 տարեկան երեխաներին, նրանց բաժանել են մի քանի խմբերի՝ 0-4, 4-6, 6-9, 9-12, 12-15 և 15-ից բարձր. վեց խումբ է նախատեսված և ամեն խմբի համար նախատեսված է, թե ինչ բովանդակության տեղեկատվություն պետք է ներառվի: 0-4 տարեկան երեխային պետք է տեղեկացնել հղիության, ծննդաբերության, սեփական մարմնի հետազոտման մասին, վաղ տարիքում մաստուրբացիայի մասին, գենդերային ինքնությունը հետազոտելու մասին, 4-6 տարեկան խմբին՝ սեփական մարմնին դիպչելու հաճույքի և ուրախության, մստուրբացիայի մասին, 6-9-ին համացանցում սեքսի մասին, հաճույքի և ուրախության, մարմնին դիպչելու այդ թվում մաստուրբացիայի, սեռական ակտի մասին, 9-12 տարեկան հղիության, չպահպանված սեքսի, առաջին սեռական փորձի, գենդերային կողմնորոշման, հաճույքի, օրգազմի, նույնասեռ սիրո մասին»,- ասաց նա և նշեց, որ չի ուզում մյուսներն էլ ասել, քանի որ գնալով ավելի է բարդանում:

«Ես՝ որպես չորս երեխայի ծնող, այս տեղեկատվությունը երբ ստանում, կարդում եմ և պատկերացնում եմ, որ այս ինֆորմացիան մեր երեխաներին պետք է ներարկեն, սա ինձ մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում, որովհետև միգուցե սա ծնողներին պետք է սովորեցնել, ոչ թե երեխաներին: Երեխան անառողջ տեղեկատվության, կամ իր տարիքային կարողություններից վեր ինֆորմացիա ստանալու դեպքում է բռնության ենթարկվում: Նման հարց քննարկելու համար պետք է լայն շրջանակ վերցնել, մասնագետների՝ հոգեբանների, սեքսապատոլոգների, մանկավարժների հրավիրել և այս հարցերը քննարկել»,- ասաց նա:

Արա Զոհրաբյանի կարծիքով՝ թե´ այս կոնվենցիայի, և թե´ Ստամբուլյան կոնվենցիայի քարոզի ժամանակ աչքի են ընել այն մարդիկ, որոնք ԼԳԲՏ ներկայացուցիչների քարոզն էին առաջ տանում: «Թվում է, թե Ստամբուլյան կոնվենցիան պետք է ծառայեր ամուր ընտանիքի շահերին, թե այս կոնվենցիայի հիմքում է ընկած առողջ երեխա, ամուր ընտանիք, այս դեպքում ինձ մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ են այդ սուբյեկտներն այս կոնվենցիաների լոբբինգը տանում: Պատասխանն այն է, որ ամուր ընտանիքը ուղիղ հակադրվում է ԼԳԲՏ անձանց խմբին այն պարզ պատճառով, որ ամուր առողջ ընտանիքը միշտ էլ չի ցանկանում, որ երեխան հարի ԼԳԲՏ անձանց»,- ասաց նա:

Արա Զոհրաբյանի խոսքով՝ այլ բան է, երբ երեխան ինչ-որ առումով հանդիսացել է այդպիսի անձ, դա ուրիշ բան է, ընտանիքը նրան կվերցնի իր պաշտպնաության տակ, դրա մասին ինքը չի խոսում, բայց նրա կարծիքով՝ առողջ ընտանիքի ծնողները չեն ցանկանա, երազի, որ իրենց երեխան դառնա ԼԳԲՏ ներկայացուցիչ:

Դիտարկմանը, որ ի վերջո պետք է համապատասխան մասնագետներ լինեն, այլապես ովքե՞ր են լինելու մասնագետները, ովքե՞ր են դասավանդելու, արդյո՞ք վտանգ չկա, որ կդասավանդեն այնպիսի մարդիկ, որոնց դիրքորոշումը դեմ կլինի հասարակության մեծամասնության դիրքորոշմանը, Զոհրաբյանը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքով այս կոնվենցիայից հետո կհայնտվեն կրթական ծրագրեր, նաև գրանտային հիմքերով, կգնան մասնագետներ կվերապատրաստվեն, կամ արդեն վերապատրաստված եվրոպական ստանդարտով կգան և կներգրավվեն դպրոցներում: Քաղաքացիների մտավախությունն այն է, որ այս դասընթացի մեջ կներգրավվեն նաև ԼԳԲՏ անձինք, որոնք արդեն որոշակի իմաստով որոշակի ուղղություն կարող են տալ երեխաներին: Եթե իրավունքի տեսանկյունից նայենք, ապա եթե մարդը ԼԳԲՏ ներկայացուցիչ է, իրավունք չկա այդ հիմքով նրան աշխատանքի չընդունել, այսինքն՝ հանգիստ կարող է գալ աշխատել, նաև մանկավարժական գործունեություն իրականացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը. Միքայել Մինասյան (Տեսանյութ) Հրապարակվել է ՀՀ պարետի նոր որոշումը «Առաջին հայացքից». Հարցազրույց Սուրեն Սարգսյանի հետ Քրեական գործերի սպառնալիքներով ընդդիմախոսներին լռեցնելու մեթոդն իշխանության աշխատաոճն է. Նարեկ Մալյան Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին Գիտնականները գտել են էժան դեղամիջոց, որը կարող է նպաստել COVID-19- ի բուժմանը Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը․ Էլինար Վարդանյան Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան. Արփինե Հովհաննիսյան Վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնյաները պետք է կանչվեն պատասխանատվության. Արթուր Վանեցյանի կոչը՝ խորհրդարանական ընդդիմությանը Առաջնագծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan