Հայտնի են Արցախի ԱԺ նախագահի թեկնածուն, մի քանի նախարարների անուններ

Հայտնի են Արցախի ԱԺ նախագահի թեկնածուն, մի քանի նախարարների անուններ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Times.am: Քիչ առաջ Շուշի քաղաքի մշակույթի պալատում ավարտվեց «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը։

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ, կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելիք թեկնածուներից առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը:

«Նիստում որոշում է կայացվել նաև ձևավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին:

Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի Նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության և սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար»,- տեղեկացրել է Ա. Հարությունյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում