ԱԺ պատգամավորին հեծանիվով վրաերթի ենթարկելու փաստով բերման ենթարկված կա

ԱԺ պատգամավորին հեծանիվով վրաերթի ենթարկելու փաստով բերման ենթարկված կա

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Lurer.comԻնչպես ավելի վաղ հայտնել ենք, երեկ՝ մայիսի 11-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Սահմանադրական դատարանի դիմաց հեծանվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։

Պատգամավորին հեծանիվով վրաերթի ենթարկելու փորձի կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին է բերման ենթարկվել Արթուր Ալեքսանյանը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ջավախահայ հասարակական գործիչ, «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում