Իրանի իշխանությունները նախատեսում են մայիսի 16-ից բացել դպրոցները

Իրանի իշխանությունները նախատեսում են մայիսի 16-ից բացել դպրոցները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Aysor.amԻրանի իշխանությունները նախատեսում են մայիսի 16-ից բացել դպրոցները, հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին:

«Մենք որոշել ենք բոլոր դպրոցները բացել մայիսի 16-ից՝ պահպանելով բժշկական պահանջները, բայց աշակերտների ներկայությունը այնտեղ պարտադիր չի լինի», – ասել է նա IRINN-ի եթերում:

Փետրվարի 19-ից ի վեր Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 107,6 հազար դեպք, որից 6640-ը՝ մահացու ելքով: Ապաքինվել է մոտ 86 հազար մարդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում