Գրիգորի Մարտիրոսյան. Արցախում արդեն որոշ ազդակներ գրանցել են

Գրիգորի Մարտիրոսյան. Արցախում արդեն որոշ ազդակներ գրանցել են

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ողջ աշխարհում գրանցվում է տնտեսական ակտվության նվազում կամ խոսվում է ճգնաժամի մասին, բնականաբար, Արցախի տնտտեսությունը չի կարող խուսափել արտաքին ազդեցություններից»,- ասուլիսում հայտարարեց Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, այս պահին առնվազն ՀՆԱ-ի մասով նվազում չեն արձանագրվել, առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 7,9 տոկոս։

Այնուամենայնիվ, պարետն ասաց, որ արդեն որոշ ազդակներ գրանցել են, մասնավորապես 300-ից ավելի տնտեսավարող սուբյեկտներ կասեցրել են իրենց գործունեությունը, շուրջ 400 աշխատատեղերի ժամանակավոր դադարեցում է արձանագրվել։

Գ.Մարտիրոսյանը նշեց, որ այս իրավիճակն ազդել է արտաքին առևտրի վրա, ներմուծման ու արտահանման նվազում են գրանցել։

«Այդ բոլոր հանգամանքները խոսում են այն մասին, որ այս տարվա ընթացքում չենք կարող բացառել նաև տնտեսական առնվազն աճի զսպում կամ տնտեսական անկում։ Դեռևս չենք կարող խոսել կոնկրետ թվերով, քանի որ այս ճգնաժամի խորությունն ու տևողությունը դեռ հայտնի չէ»,- ասաց նա։

Արցախի պարետի խոսքով, հույս ունեն, որ այնպիսի ոլորոտների հաշվին, որոնք քիչ են կապված արտաքին տնտեսական ազդեցությունից, մասնավորապես, գյուղատնտեսություն, քաղաքաշինություն, հնարավորություն կտան տնտեսությանն ամբողջությամբ չընկնել խորը ճգնաժամի մեջ, կկարողանան այդ ոլորտների աճի հաշվին ունենալ որոշ փոխհատուցում։

Գ.Մարտիրոսյանն ասաց, որ արդեն սկսել են գյուղատնտեսության և սոցիալական ոլորտներում ծրագրերի իրականացումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում