Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերն ու հետհամավարակային շրջանում համագործակցության հարցերը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմին:
«Մեր նախագահը հեռախոսազրույցի ժամանակ Մերկելի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարն ու հետհամավարակային շրջանում ձեռնարկելիք քայլերի շուրջ համագործակցությունը»,- ասված է Էրդողանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 210 318 է, մահացել է 284 448 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում