Բակո Սահակյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանի և Մանե Թանդիլյանի հետ
11/05/2020 16:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին եւ կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին:
Քննարկվել են Արցախի եւ Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:
Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում