Իրանի իշխանությունները ծրագրում են մայիսի 16-ից բացել դպրոցները

Իրանի իշխանությունները ծրագրում են մայիսի 16-ից բացել դպրոցները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.amԻրանի իշխանությունները ծրագրում են մայիսի 16-ից բացել դպրոցները, հայտնել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, գրում է ria.ru-ն։

«Մենք որոշում ենք ընդունել մայիսի 16-ից բացել բոլոր դպրոցները՝ պահպանելով բոլոր բժշկական ցուցումները, սակայն այնտեղ աշակերտների ներկայությունը պարտադիր չի լինի»,- ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում:

Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 19-ին, մինչ այժմ երկրում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 107,6 հազար դեպք, որոնցից 6640-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է մոտ 86 հազար մարդ։

Ձեռնարկված առաջին քայլերից մեկը դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների փակումն էր։ Ընդ որում` դպրոցականների համար առարկաների պարապմունքները կազմակերպվել են իրանական հեռուստատեսության կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում