Վրաստանի վարչապետ. Ինչպես երևում է, մենք ստիպված ենք որոշ ժամանակ ապրել այս վարակի հետ

Վրաստանի վարչապետ. Ինչպես երևում է, մենք ստիպված ենք որոշ ժամանակ ապրել այս վարակի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ որոշ ժամանակ ստիպված կլինենք ապրել կորոնավիրուսի հետ և քաղաքացիները պետք է անցնեն ադապտացիա:

Միևնույն ժամանակ, ինչպես գրում է վրացական Առաջին ալիքը, Գիորգի Գախարիան ընդգծել է էկոնոմիկայի բացման կարևորությունը:

«Ինչպես երևում է, մենք ստիպված ենք որոշ ժամանակ ապրել այս վարակի հետ, պետք է սովորենք, ընտելանանք, հաղթահարենք, կյանքը չպետք է կանգ առնի, էկոնոմիկան պետք է բացվի:

Բոլորս պետք է սովորենք պաշտպանել անվտանգության այն տարրական նորմերը, որոնք հնարավորություն կտան, որ երկիրը որոշակի կերպով զարգանա, առաջին հերթին, տնտեսապես, պահպանենք աշխատատեղերը և ընդունենք հյուրեր, զարգացնենք զբոսաշրջությունը: Իհարկե, հեշտ չի լինի, որպեսզի ընտելանանք այս սոցիալական հեռավորությանը, բժշկական դիմակներին, սակայն ստիպված ենք: Սա միակ հնարավորությունն է, որի պայմաններում կարող ենք Վրաստանը դարձնել առաջին երկիրը, որը կսկսի զբոսաշրջության բացումը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան Բաթումիում՝ հյուրանոցների և տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում