Իսպանիայում մարտի 18-ից հետո կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշն է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի»

Իսպանիայում մարտի 18-ից հետո կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշն է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, Tert.amՎերջին օրվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 143 մարդ, սա ամենացածր ցուցանիշն է մարտի 18-ից հետո: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իսպանիայի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներին:

Այսպիսով` Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 26 621-ի: Վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 621 նոր դեպք, 2214 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 224 390-ի, որից 136 166 մարդ առողջացել է: Ակտիվ դեպքերի թիվը կազմում է շուրջ 62 000:

Գրանցված վարակման ընդհանուր դեպքերից 48 046 դեպքում վարակվածները բուժաշխատողներ են:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 117 367 է, մահացել է 280 700 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում