Հաղթանակների հիմնական գրավականը ազգի միակամ լինելն է. Արցախի թեմի առաջնորդ

Հաղթանակների հիմնական գրավականը ազգի միակամ լինելն է. Արցախի թեմի առաջնորդ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ նշելով, որ հաղթանակների հիմնական գրավականը ազգի միակամ լինելն է:

Նա իր խոսքում ընդգծել է, որ հաղթանակների հասնելու ճանապարհին մեծ էր Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության դերը:

«Այսօր էլ դժվարին պահերին հայ ժողովուրդը միշտ համախմբվում է և դառնում մի բռունցք: Ներկայումս էլ ունենք նոր մարտահրավերներ, փորձություններ և վտանգներ, որոնք, համոզված եմ, միացյալ ուժերով կրկին կհաղթահարենք»,-մասնավորապես ասել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում