Թուրքիան գործարկել է «Ս-400»-ի որոշակի համակարգեր

Թուրքիան գործարկել է «Ս-400»-ի որոշակի համակարգեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Panorama.amԹուրքիան շարունակում է ձեռք բերել և տեղակայել ռուսական «Ս-400» զենիթահրթիռային համակարգեր, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրին:

««Ս -400»-ի տեղակայման գործընթացը շարունակվում է, և գործարկվել են որոշակի համակարգեր»,- ասել է Դեմիրը։

Ըստ նրա, Ռուսաստանը «հասանելիություն» չի ունենա Թուրքիայում տեղակայված «Ս-400» համակարգերին:

«Չնայած այն հանգամանքին, որ մատակարարման համաձայնագիրը պարունակում է կետեր թուրք անձնակազմի վերապատրաստման, սպասարկման, տեխնիկական աջակցության վերաբերյալ, այնուամենայնիվ, ռուսաստանցի անձնակազմը հասանելիություն չի ունենա «Ս-400» համակարգերում»,- շեշտել է պաշտպանական արդյունաբերության ղեկավարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում