Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
07/05/2020 21:50
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ են վարել:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցները:
Բացի այդ, նախագահները քննարկել են նաև սպառազինման վերահսկման հարցը: Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ արդյունավետ վերահսկման գործընթացին և պատրաստ է հետագա քննարկումներին՝ խուսափելու համար «սպառազինումների թանկարժեք մրցապայքարից»:
Նախագահներն անդրադարձել են նաև Հայրանական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում