Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել

Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ErmenihaberԹուրքիայի արտարժույթի շուկայում մայիսի 7-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կրկին արժեզրկվել է՝ կազմելով 7․24: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 7․83 թուրքական լիրայի փոխարժեք։

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը շարունակում է բացասաբար ազդել Թուրքիայում արտարժույթի շուկայի վրա։

Այս ցուցանիշը նոր ռեկորդ է նոր թուրքական լիրայի պատմության մեջ։

Վերջին անգամ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարման և տնտեսական որոշակի պատժամիջոցների ժամանակ 2018 թվականի օգոստոսին 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կազմել էր 6.89 և դա մինչ այժմ համարվում էր արժեզրկման գագաթնակետը։

Սակայն կորոնավիրուսը, ինչպես երևում է ստիպելու է թուրքական լիրային նոր «ռեկորդներ» սահմանել արժեզրկման տեսանկյունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում