Վլադիմիր Պուտինը մեդալ է հանձնել Կիմ Չեն Ընին

Վլադիմիր Պուտինը մեդալ է հանձնել Կիմ Չեն Ընին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, Analitik.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ հոբելյանական մեդալ է հանձնել Կիմ Չեն Ընին: Այս մասին հայտնում են Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպանությունից:

Նշվում է, որ Կիմ Չեն Ընը պարգևատրվել է իր երկրի տարածքում ընկած ու հանգչող խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև հուշակոթողները պահպանելու և դրանց նկատմամբ հոգատարության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում