ՀԱԹ-ում բնակիչն 9-րդ հարկից ցած է նետել երեխային, ապա ինքն է ցած նետվել մյուս երեխայի հետ

ՀԱԹ-ում բնակիչն 9-րդ հարկից ցած է նետել երեխային, ապա ինքն է ցած նետվել մյուս երեխայի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, Times.amՄայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Tert.am-ին տեղեկություններով՝ երեխաների հետ ինքնասպանություն գործած անձը 1980 թվականին ծնված Կ. Մ.-ն է: Տղամարդն ամուսնալուծված է, երեխաները եղել են նրա խնամքի տակ: Երեխաները 5 և 7 տարեկան են:

Իրավապահ մարմինները քննարկում են ինքնասպանության շարժառիթի տարբեր վարկածներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում