AM | RU
USD
EUR
RUB

Կլինի՞ արդյոք քաղաքականության վերադարձ Հայաստան

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Times.amՄի քանի օր առաջ՝ Երևանի այգիներից մեկում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո, Facebook-յան գրառումներիցս մեկում հարց էի բարձրացրել, թե արդյո՞ք կկարողանա Ալեն Սիմոնայնը տեր կանգնել ձեռքերը մեջքի ետևում պահած մարդուն հարվածելու իր որոշմանը։ Նաև գրել էի, որ այդ իրավիճակի համար ամենակարևորը իշխանությունների և իրավապահ համակարգի ձեռնարկելիք քայլերն են։ Հենց նրանք պետք է արագ ապացուցեին, որ Հայաստանում իրավական պետություն կառուցելու իրենց խոստումները դատարկ խոսքեր չէին ու որ փողոցում ընդդիմադիրների վրա հարձակվելու գործելաոճը խորթ է իրենց համար։ ՀՀ իշխանություններին շատ ազնիվ զգուշացրել էի, որ կողմնորոշվելու շատ քիչ ժամանակ ունեն։ Նշված միջադեպից անցել է 5 օր, բայց իշխանությունը մատը մատին չի տվել՝ գոնե թե ցույց տալու համար, որ իրենք մերժում են բռնությունը կամ առաջնորդվում օրենքներով։ Ճիշտ հակառակը՝ այս ողջ ընթացքում մենք եղել ենք Ալեն Սիմոնյանին հերոսացնելու խղճուկ փորձերի ականատես։ Կարծում եմ՝ այսքանը բավական է պնդելու, որ բացահայտվել է Փաշինյանի կառավարության ևս մեկ սուտ՝ իրենք այն չեն, ինչ ներկայացել են։

Ի՞նչ հետևություններ է կարելի անել այս ամենից։ Նախ և առաջ այն, որ քաղաքականությունը Հայաստանում մահացած է։ Իշխանության մեթոդները քաղաքական չեն, և դա թելադրում է ընդդիմության համապատասխան արձագանք։ Ըստ այդմ, հանրությանն առաջարկվում է ոչ թե քաղաքական թիմերի, առավել ևս քաղաքական ծրագրերի, այլ փողոցային բառապաշարի ու վարքագծի ընտրություն։ Սա արդեն ողբերգություն է։ Որովհետև նման ընտրության հիմքում ընկածն ամենևին էլ հանրային և/կամ պետական շահը չէ։ Ճիշտ հակառակը՝ նման իրավիճակներում մարդիկ կարող են առաջնորդվել ամեն ինչով, բացի հանրային ու պետական շահից։ Եվ դա մի մոտեցում է, որը Հայաստան է ներմուծվել հենց այս իշխանությունների կողմից։ Ընդ որում, շատ ավելի վաղ, քան նրանց՝ երկու տարի առաջ իրականացրած հեղաշրջումը։ Նիկոլ Փաշինյանի հոգևոր առաջնորդներն ու թիմակիցները վաղուց էին գալիս դրան և հասան իրենց նպատակին։ Հիշատակված միջադեպն էլ դրա հերթական ապացույցը դարձավ փաստորեն։

Երկրորդ հետևությունը, որ կարելի է անել Կառավարության անգործությունից, իրավական պետություն կառուցելու գաղափարից նրանց լիարժեք հրաժարումն է։ Այս հարցում Փաշինյանի կառավարության ուղերձը շատ հստակ է՝ օրենքը մի կողմ դրեք և բռունցքներով լուծեք ձեր հարցերը։ Այսուհետ սա է լինելու ՀՀ գլխավոր օրենքը՝ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր։ Ծրագիր ունե՞ք, ցանկանում եք երկիր ղեկավարե՞լ, ուժեղ եղեք։ Բայց իմացեք, որ ձեր ուժի աղբյուրը ոչ թե օրենքն ու համընդհանուր իրավունքներն են, այլ բռունցքներն ու ֆիզիկական կարողությունները։ Նաև դուխը։

Երրորդ կարևոր հանգամանքը, որ բխում է Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ իշխանության անգործությունից, հասարակությունը բաժան-բաժան անելու, յուրայինների և հակահեղափոխականների տարանջատելու Փաշինյանի՝ բազմիցս քննադատված որոշումից չհրաժարվելն է։ Փաստը մնում է փաստ, որ դեպքից դեպք, առիթից առիթ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները միշտ նույն վարքագիծն են ցուցաբերում՝ նորից ու նորից ապացուցելով, որ իրենք բացառապես իրենց աջակցող քաղաքացիների իշխանությունն են։ Մնացած բոլորը թող ինքնուրույն գլխի ճարը տեսնեն։ Ահա, թե ինչ են ասում հանրությանը Նիկոլ Փաշինյանն ու իր ապիկար կառավարությունը։

Նորությո՞ւն էր արդյոք այս ամենը մեզ համար։ Իհարկե ոչ։ Բայց այս պահին կարևորը փաստը ֆիքսելն է։ Այն, որ իր թիմակցի՝ անգամ ակնհայտ ապօրինության և քննադատելի արարքի դեպքում իշխանությունը չի ցանկանում իրական իշխանությանը վայել քայլեր ձեռնարկել և հույսը կրկին դնում է իր իսկ կողմից հակառակորդի նկատմամբ հանրության շրջանում գեներացրած ատելության վրա։ Այդպես էլ, մի հանցանքը մյուսով կոծկելով, ապրում են։

Բայց դա իշխանության ընտրած ուղին է։ Այսօր, երբ դա արդեն պարզ է, ծագում է հաջորդ հարցը՝ այս անգամ արդեն ուղղված քաղաքական մյուս ուժերին և ողջ հանրությանը. իսկ դուք ինչպե՞ս կդրսևորվեք ձեզ ստեղծված իրավիճակում։ Սա ամենևին էլ հռետորական հարց չէ։ Որովհետև ապաքաղաքական իշխանության դեմ պայքար ասվածն անպայման չէ նմանատիպ մեթոդներ ենթադրում։ Ինչպես նաև ապօրինությունը չէ մեկ այլ ապօրինության պատասխանը։ Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ չի կարելի մոխրից դուրս գալ ու մոխրաջուրն ընկնել։ Այստեղ այլ լուծումներ են պետք, որոնցից առաջինը, միանշանակ, քաղաքականությունն երկիր վերադարձնելը պետք է լինի։ Մի բան, որն այս իշխանական թիմը երբեք չի կարող անել։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
«Գազպրոմ Արմենիա»-ի, «Վեոլիա Ջուր»-ի, «Վարկս Էյ Էմ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը արգելվել է Արտակարգ դեպք Երևանում. «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո Դատական մարմիններում դրամաշնորհներ ստացող, դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ Կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները․ Գագիկ Ծառուկյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հանրայինի եթերում աղմկահարույց բանախոսի ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահը զանգել և շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունը Հանրային հեռուստատեսության հայտնի ռպորտաժի հետ կապված Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է. Բժիշկ Կորոնավիրուսով վարակված Նազարբաևը բուժվել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պե՛տք է լինի Հայ Դպրոցում Լավ է, որ սայլը տեղից շարժվեց. Աշոտյան Մամուլը գրում է, որ նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը. «Մեդիա պաշտպան» Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Վրաստանը միջանցք կբացի Հայաստանից տուն վերադարձող ռուսաստանցիների համար Նավթամթերքի շուկայում մենաշնորհները չեն վերացել. ՀՀ վարչապետ Համագյուղացիս՝ Վարդան Սմբատյանը, զենքը պահել է վրաս, հնչել է կրակոց, ջարդել են մեքենաս Ծառուկյանի պաշտպան. Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի Դատարանը քննում է Գ. Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը. ուղիղ Աֆրիկայում մեկ ամսում անհայտ պայմաններում ավելի քան 350 փիղ է սատկել Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593 դեպք, գրանցվել են նաև մահվան դեպքեր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» (տեսանյութ) ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական մի շարք զարգացումներ Երկրաշարժ Հայաստանում Երևանում և Գեղարքունիքում լույս չի լինի Զինված հարձակում՝ Մեքսիկայում. 24 մարդ սպանվել է Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Իշխանյան Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին. Աղասի Ենոքյան «Ժողովուրդ». Որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը «Ժողովուրդ». Չգիտեն ինչպես վարվել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հետ «Ժողովուրդ». Գլխավոր դատախազը պարգևատրել է մտերիմներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 2 «Փաստ». Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը «Հրապարակ». ԱԱԾ-ն՝ քաղաքական հետապնդումների գործիք «Հրապարակ». Դուրս եկեք «Ֆեյսբուքից», անջատեք բոլոր ֆեյքերին և զբաղվեք իրական աշխատանքով. խորհուրդներ իշխանություններին «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է «Փաստ». Այս մար­դիկ չեն կա­րող ո՛չ կա­ռա­վա­րել, ո՛չ էլ ճիշտ գոր­ծել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլականների վախը «Փաստ». Առա­ջարկ­վում է 4 անգամ ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan