Իտալիայում կարանտինի թուլացում է սկսվել. 4.5 միլիոն մարդ վերադառնում է աշխատանքի

Իտալիայում կարանտինի թուլացում է սկսվել. 4.5 միլիոն մարդ վերադառնում է աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Aysor.amԻտալիայում կորոնավիրուսի տարածման հետևանքով մտցված սահմանափակումների առաջին թուլացումն ուժի մեջ է մտել: Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակի 210 հազար դեպք, որից 29 հազարը՝ մահացու ելքով:

Սահմանափակումների թուլացումը վերաբերում է արտադրական ու շինարարարական գործունեությանը. այստեղ աշխատանքները կանգնեցվել էին մարտի 22-ին: Խանութները, ռեստորանները, վարսավիրանոցները, բարերը փակ կմնան:

Աշխատանքային գործունեության կվերադառնա ընդհանուր առմամբ 4.5 միլիոն մարդ, որոնք կօգտվեն հասարակական տրանսպորտից:

Մայիսի 3-ի տվյալով մեկ օրում գրանցվող վարակի նոր դեպքերի թիվը Իտալիայում կազմում է 1400: Այն համավարակի բռնկումից ի վեր ամենացածր ցուցանիշն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում