Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը մոտենում է 4000-ի

Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը մոտենում է 4000-ի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Tert.amԹուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1670, մահվան 61 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 126 045-ի, մահվան դեպքերի թիվը 3397 է: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:

Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է 24 001 թեստավորում, թեստերի ընդհանուր թիվը հասել է 1 135 367-ի:

Մեկ օրվա ընթացքում առողջացել է 4992 մարդ: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում վարակված մարդկանցից 63 151-ն ապաքինվել է:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 566 542 է, մահացել է 248 302 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում