Կիմ Չեն Ընի տևական բացակայությունից հետո նրա մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել (տեսանյութ)

Կիմ Չեն Ընի տևական բացակայությունից հետո նրա մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, Tert.amՀյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ առաջնորդ Կիմ Չեն Ընը երկար բացակայությունից հետո աշխատանքային ստուգայց է իրականացնում։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է առաջնորդը ստուգում նոր գործարանը և շփվում պաշտոնյաների հետ․ ո՛չ երկրի ղեկավարը, և ո՛չ էլ բարձրաստիճան պաշտոնյաներից երևէ մեկը դիմակ չեն կրում։

Ավելի վաղ գործարանի բացումից հրապարակվել էին կադրեր, որտեղ երկրի առաջնորդը կտրում է կարմիր ժապավենը։ Չնայած լուրերին, թե վերջինիս առողջական վիճակը լավ չէ, լուսանկարներում երկրի առաջնորդը բավական առողջ տեսք ունի։

Հիշեցնենք, որ հյուսիսկորեացի առաջնորդի առողջական վիճակի վատթարացման մասին լուրեր էին հայտնում ճապոնական և հոնկոնգյան աղբյուրները, երբ վերջինս ապրիլի 11-ից չէր երևացել հանրության առաջ և ապրիլի 15-ին չէր մասնակցել պապի ծննդյան 108-րդ տարեդարձին նվիրված արարողությանը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում