Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 9623 նոր դեպք

Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 9623 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, Panorama.amՌուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9623 նոր դեպք, ինչը ռեկորդային աճ է, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի գործադիր շտաբին:

Հայտնաբերված դեպքերի 47% -ում հիվանդությունն ընթացել է առանց ախտանիշների։

Գրանցված նոր դեպքերի ամենամեծ թիվը Մոսկվայում է՝ 5358: Մոսկվայի մարզում գրանցվել է 807 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 323:

Նշվում է, որ նույն ժամանակահատվածում հիվանդությունից մահացել է 57 մարդ, վերականգնվել է 1723 հիվանդ:

Այսպիսով, Ռուսաստանում դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 124.054-ի: Հիվանդների թվի աճը բացատրվում է նրանով, որ կորոնավիրուսային թեստերի արդյունքների հաստատման արագությունը մի քանի անգամ աճել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում