Մահացել է Ղրիմի փոխվարչապետ Պավել Կորոլևը
01/05/2020 12:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: 60 տարեկանում մահացել է Ղրիմի կառավարության փոխվարչապետ Պավել Կորոլևը: Այս մասին հաղորդել է РИА Новости- գործակալությունը՝ հղում անելով շրջանի ղեկավար Սերգեյ Աքսյոնովին:
Ըստ նրա, Կորոլևը մահացել է ուրբաթ առավոտյան:
Աքսյոնովը նշել է, որ փոխվարչապետը ժամանակին շատ աշխատանք է է կատարել հանրապետության համար: Այս մասին նա ասել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբի նիստի ժամանակ:
Քաղաքական գործիչը չի նշել մահվան պատճառը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում