ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Tert.amՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և այժմ մտադիր է ինքնամեկուսանալ, գրում է ria.ru-ն։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսը ախտորոշող թեստը, որն ավելի վաղ էի հանձնել, դրական պատասխան է ցույց տվել։ Այս առումով, և ըստ Ռոսպոտրեբնադզորի պահանջների, ես պետք է ինքնամեկուսանամ և հետևեմ բժիշկների ցուցումներին։ Դա անհրաժեշտ է անել գործընկերներիս պաշտպանելու համար,- ասել է Միշուստինը Պուտինին։

Հանդիպումը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում