Հայտնի են դարձել առողջական լրջագույն խնդիրները, որոնք ամենայն հավանականությամբ ունի Կիմ Չեն Ընը

Հայտնի են դարձել առողջական լրջագույն խնդիրները, որոնք ամենայն հավանականությամբ ունի Կիմ Չեն Ընը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Analitik.amՄասնագետները խոսել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական խնդիրների ու այն մասին, թե որքանով են դրանք վտանգավոր վերջինիս կյանքի համար: Այս մասին գրում է Լենտան՝ հղում անելով 38 North-ին:

Մասնագետների խոսքերով, Կիմ Չեն Ընի առողջական խնդիրները ոչ առողջ ապրելակերպի արդյունք են: Դրանց մի մասն էլ նրան հասել է ժառանգաբար: Հայտնի է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հայրն ու պապը մահացել են սրտի կաթվածից: Նրա հայրը նաև ուղիղ կաթված է ստացել մահանալուց մի քանի տարի առաջ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի նաև Կիմ Չեն Ընը:

Բացի դրանից, հայտնի է, որ Կիմ Չեն Ընը խնդիրներ ունի ճարպակալության հետ: Խնդիրն ավելի է բարդանում այն պատճառով, որ նա առողջ սնունդ չի օգտագործում, զերծ չի մնում նաև ալկոհոլ օգտագործելուց, ծխում է և այլն: Այս ամենի արդյունքում նա նաև կարող է դիաբետ, արտերիալ ճնշում և խոլեստերինի բարձր մակարդակ ունենալ: Այս ամենը վատ ազդեցություն են թողնում սրտանոթային համակարգի վրա:

Ենթադրվում է, որ Կիմ Չեն Ընը լուրջ խնդիրներ ունի նաև նյարդերի հետ: Դա կարելի է նկատել նրանից, թե ինչպես է նա նստում և ինչպես է շարժվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում