Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 539-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 539-ի

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Tert.amՎրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 22 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 539-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանցից 178-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 6 մարդ մահացել է:

Երկրի կարանտինային գոտիներում գտնվում է 5256 մարդ, 548 մարդ հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 232 061 է, մահացել է 228 504 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում