AM | RU
USD
EUR
RUB

Ինչպե՞ս իրենց կդրսևորեն իշխանություններն ու իրավապահ համակարգը. կողմնորոշվելու շատ քիչ ժամանակ ունեն

 

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, FacebookԱզգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ Facebook-յան իր էջում՝ ասելով, որ առաջինն ինքն է հարվածել Արթուր Դանիելյանին և չի զղջում դրա համար։ Ասաց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել։ Իբրև իր արարքի արդարացում նշեց, թե ի պատասխան իր բարևին, Արթուր Դանիելյանը հայհոյել է իրեն։ Ու նաև ասաց, որ նախկինում խնդիր է ունեցել Արթուրի հետ, ու քանի որ, իր իսկ խոսքերի համաձայն, միջադեպը մոտավորապես նույն վայրում է եղել, ենթադրել է, որ այս անգամ էլ երևի վերջինս կծեծի իրեն, դրա համար իր հարվածն ու հրահրած ծեծկռտուքը համարում է «ինքնապաշտպանություն»։ Այստեղ, իհարկե, տրամաբանություն շատ չկա, բայց դե վախեցած մարդու մտքով ինչ ասես կարող է անցնել։

Հիմա խոսենք ամենակարևորի մասին։ Ալեն Սիմոնյանը իշխանական թիմի բարձրաստիճան ներկայացուցիչ է։ Որպես մարդ և քաղաքական գործիչ, եթե անգամ Արթուր Դանիելյանն իրեն հայհոյել է, նա ուներ երկու տարբերակ՝ ա) հարվածել ու ծեծկռտուք սարքել (տղայական տարբերակ) և բ) ինքնադատաստան չկազմակերպեր, գործը թողնել իրավապահ համակարգին (օրենքի երկիր խոստացող քաղաքական գործչի տարբերակ)։ Ինձ համար երկու մոտեցումն էլ ընդունելի է։ Հարցը միայն նրանում է, թե Ալեն Սիմոնյանն իրեն ու՞մ տեղն է դրել։ Ես իհարկե չեմ մերժում «տղայական սկզբունքներով» առաջնորդվող քաղաքական գործչի տարբերակը, նույնիսկ կողմ եմ դրան, բայց կներեք՝ Ալեն Սիմոնյանն ու իր կուսակիցները հենց այդ տեսակը մերժելու ճանապարհով են իշխանափոխություն արել։ Ասում էին՝ օրենքի երկիր ենք կառուցելու։ Էլի էին ինչ-որ բաներ ասում։ Իսկ հիմա այսպե՞ս։

Երկրորդը, Ալեն Սիմոնյանը լայվում իրեն շատ ուժեղ ու ճիշտ տղու պես էր փորձում պահել։ Հիմա հետաքրքիր է տեսենել, նրա այդ «տղամարդկությունը» որքա՞ն կհերիքի։ Կկարողանա՞ տեր կանգնել ձեռքերը մեջքի ետևում պահած Արթուրին հարվածելու պահին կայացրած որոշմանը։ Թե՞ վաղը նորից ԱԺ-ում օրինապահ քաղաքական գործչի տեղ կդնի իրեն։

Եվ վերջապես երրորդը՝ ամենակարևորը։ Ինչպե՞ս իրենց կդրսևորեն իշխանություններն ու իրավապահ համակարգը։ Կողմնորոշվելու շատ քիչ ժամանակ ունեն։ Ճիշտ է, գրեթե վստահ եմ, որ փորձելու են սա էլ պարտակել, բայց մեկ է՝ իմ գործն այս պահին զգուշացնելն է։ Ու նախազգուշացնելը։ Մնացածը դուք գիտեք, ոչ հարգելի քայլարաստներ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը. Միքայել Մինասյան (Տեսանյութ) Հրապարակվել է ՀՀ պարետի նոր որոշումը «Առաջին հայացքից». Հարցազրույց Սուրեն Սարգսյանի հետ Քրեական գործերի սպառնալիքներով ընդդիմախոսներին լռեցնելու մեթոդն իշխանության աշխատաոճն է. Նարեկ Մալյան Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին Գիտնականները գտել են էժան դեղամիջոց, որը կարող է նպաստել COVID-19- ի բուժմանը Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը․ Էլինար Վարդանյան Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան. Արփինե Հովհաննիսյան Վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնյաները պետք է կանչվեն պատասխանատվության. Արթուր Վանեցյանի կոչը՝ խորհրդարանական ընդդիմությանը Առաջնագծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan