Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են անցկացրել

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, Aysor.amՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցի համակարգումը:

Այս մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում:

«Կողմերը քննարկել են կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, երկու պետությունների ձեռնարկած միջոցները դրա տարածմանը հակազդելու և այս ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախարարները նաև կարծիքներ են փոխանակել Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում