Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն լինելու. Արայիկ Հարությունյան

Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն լինելու. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: պրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հաշվի առնելով այն, որ աշակերտների մի մասը քննությունները հանձնել են նախոդ տարվա դեկտեմբերին՝ նրանց հնարավորություն է տրվելու ընտրել՝ պահպանել քննության արդյունքը, կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննարկան գնահատական։ Ատեստատները տրվելու են մինչև մայիսի 25-ը»,- ասաց նախարարը:

Հարությունյանը նշեց, որ ավարտականի դեպքում կա անվտանգային խնդիր: Հարցը վերաբերում է զորակոչին. «Մենք ելնում ենք նրանից, որ որևէ կերպ զորակոչին չխոչընդոտենք և խնդիրներ չստեղծենք: Մի շարք որոշումներ կայացվել են այդ տրամաբանության մեջ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում