Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով գերազանցել է Չինաստանին

Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով գերազանցել է Չինաստանին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Tert.amՌուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է Չինաստանում վարակման դեպքերի թիվը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 87 147 դեպք, այն դեպքում, երբ Չինաստանում, ԱՀԿ տվյալների համաձայն, ընդհանուր վարակվել է 84 338 մարդ։

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է վարակման 6198, իսկ մահվան՝ 47 նոր դեպք։ Համավարակի սկզբից Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 7 346 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 3 004 891 դեպք, 207 257 -ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 882 954 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում