Պոմպեոն քննարկում է Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման պլանը

Պոմպեոն քննարկում է Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման պլանը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Panorama.amԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մշակում է Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման կամ կոշտ պատժամիջոցների վերականգնման ծրագիր: Այս մասին գրում է Gazeta-ն։

Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները ծրագրում են առաջնորդվել այս ծրագրով, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլ չտա երկարաձգել զենքի էմբարգոն ընդդեմ Իրանի կառավարության:

Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանը և Չինաստանը կարող են վետո դնել էմբարգոյի նորացման վրա, սակայն ԱՄՆ-ն յուրաքանչյուր դիվանագիտական քայլ կկատարի, էմբարգոն պահպանելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում