Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսը. սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումները

Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսը. սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումները

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Սիրիական հակաօդային պաշտպանության հաշվարկները Դամասկոսի երկնքում հրթիռային հարձակումներ են հետ մղել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով սիրիական Al Ikhbariya հեռուստաընկերությանը:

Նշվում է, որ հարձակումը «իսրայելական ագրեսիա էր, որը կատարվել է Լիբանանի օդային տարածքից»: Սիրիական ՀՕՊ համակարգերին հաջողվել է մի քանի հրթիռներ խոցել:

Իսրայելցի զինվորականները պարբերաբար կրակ են բացում սիրիական օբյեկտների ուղղությամբ՝ իրենց գործողությունները բացատրելով նրանով, որ իրենք չեն ցանկանում, որ թշնամու ձեռքում ժամանակակից սպառազինություն հայտնվի: Թշնամի ասելով՝ իսրայելցիներն առաջին հերթին նկատի ունեն լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը, որը տարածաշրջանում աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանն ու ղեկավարվում է Թեհրանի կողմից:

Սիրիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու պետությունների ստեղծման օրվանից նրանք պատերազմի մեջ են: Մասնավորապես՝ երկու պետությունները հակամարտության մեջ են Գոլանյան բարձրունքների կարգավիճակի հարցի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում