Չինաստանում «կորոնավիրուսի ճնշման ամենաուժեղ զենք» համարվող պատվաստանյութի փորձարկումները շարունակվում են

Չինաստանում «կորոնավիրուսի ճնշման ամենաուժեղ զենք» համարվող պատվաստանյութի փորձարկումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Չինաստանում գիտնականները 508 կամավորի կորոնավիրուսի դեմ փորձնական պատվաստանյութ են ներարկել, հայտնում է lenta.ru կայքը։

Այս պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլը իրականացվել է մարտի 16-ից սկսած, և արդեն ավարտվել է․ դրա ընթացքում ստուգվել է պատվաստանյութի անվտանգությունը։ Ապրիլի 12-ից սկսվել է փորձարկումների երկրորդ փուլը, որի նպատակն է ապացուցել դեղամիջոցի արդյունավետությունը։ Նախատեսվում է, որ մայիսին «կոդի» բացահայտում կիրականացվի, և հետազոտության մասնակիցները կիմանան՝ ինչ բուժում են ստացել հիվանդները։

Չինաստանում գիտնականները ռեկոմբինատիվ պատվաստանյութ են մշակել, որը ադենովիրուսային վեկտորի հիմքով է ստեղծվել և մեծ հաջողություն է ունեցել Էբոլայի վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներում։ Չինական ռազմաբժշկական ակադեմիայից հետազոտության ղեկավար, համաճարակաբան Չեն Վեյը նշել է, որ ներարկման 14-րդ և 7-րդ օրը ստացված տվյալների համաձայն՝ պատվաստանյութն անվտանգ է։

Չեն Վեյի կողմից ղեկավարվող հետազոտական խումբը առաջինն է կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլին հասել՝ առաջ անցնելով Չինաստանում և այլ երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծողներից։ «Ներկայումս պատվաստանյութը կարող է կորոնավիրուսի ճնշման ամենաուժեղ զենքը լինել»,- հայտարարել է Չեն Վեյը։

Մարտին հայտնի էր դարձել, որ այս պատվաստանյութի փորձարկումներին մասնակից կամավորներին երեք խմբի են բաժանել, որոնց դեղամիջոցի տարբեր չափանաբաժիններ են ներարկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում