Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ հակամարտություն չի փնտրում

Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ հակամարտություն չի փնտրում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է Մերձավոր Արևելքում Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը՝ նշելով, որ Իրանը չի ձգտում հակամարտության:

«Իրանն ուշադիր հետևում է Միացյալ Նահանգների գործողություններին, բայց երբեք չի դառնա տարածաշրջանում որևէ փոխհրաձգության և լարվածության նախաձեռնողը», – ասել է Ռոհանին Կատարի էմիրի Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Կատարի էմիրի հետ զրույցում իր կողմից տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությունըզետեղվել է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում